Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բենզինի գներին.


«Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ։ Արդեն 420 դրամ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով»,-գրել է նախարարը: