Հրապարակվել են Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մարդկային զոհերի և նյութական վնասի պաշտոնական տվյալները

Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում մարդկային զոհերի և պատճառված նյութական վնասի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


Ըստ հաղորդագրության՝ անկարգությունների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են.305 շտապօգնության մեքենա և ավտոբուս, 800 մասնավոր ավտոմեքենա։ Նյութական կորուստների վիճակագրությունը.


Ըստ հաղորդագրության՝ անկարգությունների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են.


  • Տրանսպորտ. 305 շտապօգնության մեքենա և ավտոբուս, 800 մասնավոր ավտոմեքենա։

  • Կրոնական և մշակութային վայրեր. 350 մզկիթ, 2 հայկական եկեղեցի, 15 գրադարան։

  • Հանրային և պետական կառույցներ. 750 բանկ, 800 բանկոմատ, 414 կառավարական շենք, 200 դպրոց, 24 ավտոլցակայան։

  • Ուժային կառույցներ. 749 ոստիկանական տեղամաս, «Բասիջ» աշխարհազորայինների 120 կենտրոն։

  • Մասնավոր սեկտոր. 700 խանութ և 300 մասնավոր տուն։


Արաղչին տեղեկացրել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3 117 մարդ, որոնք բաշխված են հետևյալ կերպ.


  • 2 427 մարդ — խաղաղ բնակիչներ և անվտանգության ուժերի աշխատակիցներ։

  • 690 մարդ — ահաբեկիչներ (ըստ պաշտոնական Թեհրանի բնորոշման)։