Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական բենզինի որակական խնդիրների մասին մամուլի հրապարակումներին։
Կոտոլյանի փոխնացմամբ՝ «Տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների և նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք, մեծ հաշվով մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում։ Փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է, խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին, որակական առումով որևէ խնդիր չի եղել»,- նշել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինին՝ Կոտոլյանը նշել է նաև, որ մինչև սահմանի հատումն ու բենզինի ՀՀ ներմուծումը, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը փորձաքննություն է իրականացրել ու տվել է դրական եզրակացություն: