Այգեստան գյուղում հրդեհվել է վագոն տնակ. հայտնաբերվել է 72–ամյա տղամարդու դի

ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում հրդեհվել է վագոն տնակ, փրկարարները ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 


Կայքը նշում է, որ հրդեհի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է այսօր` ժամը 18։20-ի սահմաններում։ Դեպքի վայր է ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Նշվում է, որ փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզվում են։ Կայքի տեղեկություններով` մահացածը նույն տան 72–ամյա բնակիչն է։