Պապիկիս տարիքին եղող Գարեգին Ներսիսյանի պատճառով Գևորգյան Ճեմարանը այսօր փակված է. ի տարբերություն իր տարիքակիցների պապիկս ինձ Սարյան փողոցում երկու 300.000$ բնակարաններ չի նվիրել. Տեր Արամն ակնարկու՞մ է

Տեր Արամ քահանա Ասատրյանը գրել է ֆեյսբուքյան էջում և կից տեսանյութ հրապարակել.


«Մեկդ նախկին հայր Ռուբենին փոխանցեք, որ ես սովորել եմ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Երբեք չեմ սովորել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։

Չմոռանամ նշել, որ պապիկիս տարիքին եղող Գարեգին Ներսիսյանի ձախողված կաթողիկոսության պատճառով 152 տարի անխափան գործող Գևորգյան Ճեմարանը այսօր փակված է՝ ուսանող չունենալու պատճառով։

Ի տարբերություն իր տարիքակիցների պապիկս ինձ Սարյան փողոցում երկու 300.000$ բնակարաններ չի նվիրել, տրամադրություն ունենամ հասցեները կնշեմ)))»։