Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավարը հրաժարական է տալիս

Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լքում է պաշտոնը: Նրա հրաժարականի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հանրապետության Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


«Նա (Սերգեյ Մելիքովը. խմբ.) անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է, առաջ է գնում։ Ամենակարևորն այստեղ այն է, որ հանրապետության ղեկը ստանձնի մի մարդ, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները, գիտի, թե ինչ և ինչպես պետք է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արվել է մինչ այժմ, և թերևս ամենակարևորը՝ նա կվայելի մարդկանց հարգանքը և վստահությունը», - նշել է ՌԴ նախագահը։


Երկրի ղեկավարը Դաղստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրապետության ապագա ղեկավարի ընտրությանը վերաբերող հարցեր։ Դաղստանի Ժողովրդական ժողովի անդամներն իրենց հերթին Պուտինին առաջարկել են հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին: Նախագահը կողմ է արտահայտվել։


Հիշեցնենք` մարտի վերջին-ապրիլի սկզբին Դաղստանում գրանցված առատ տեղումները զանգվածային հեղեղումների, ջրային և էլեկտրական համակարգերի աշխատանքի խափանումների, ճանապարհների և կամուրջների վնասման են հանգեցրել։