Դավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնում 10 աշխատանքային օր տևողությամբ՝ հունվարի 12-23-ը ներառյալ:

 


Այս մասին որոշումն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 

«Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը»,-նշվում է որոշման մեջ: