2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը Հայաստանում տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։


«Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն։2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 17.6 տոկոսով։Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ 



Դրանք վկայում են հարկային կարգապահության բարձրացման, արդար մրցակցության ամրապնդման և պետության ֆինանսական հիմքերի ուժեղացման մասին։Շնորհակալություն բոլոր այն գործարարներին, որոնք յուրաքանչյուր գործարքի կատարելիս տրամադրում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հետևողականորեն պահանջում են այն»,- ասված է հաղորդագրության մեջ։