Իրանի բանակը պատրաստվում է առաջիկա օրերին երկրի կենտրոնական և հարավային տարածաշրջաններում անցկացնել լայնածավալ զորավարժություններ՝ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Դրոնների վարժանքներին կմասնակցեն 4 տեսակի զորքերի զինծառայողներ՝ ցամաքային զորքեր, ռազմածովային, ռազմաօդային ուժեր և ՀՕՊ զորքեր։
Առանձնապես շեշտը դրվելու է մարտական անօդաչուների կիրառման վրա։ Նշվում է, որ իրանցի ռազմական մասնագետներն ու ինժեներները վերջին տարիներին զգալի առաջընթաց են գրանցել սպառազինությունների արտադրության մեջ, այդ թվում՝ դրոնների։