Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Ժնևում ավարտել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունները և վերադառնում է տուն։
«Այժմ մեր պատվիրակությունը վերադառնում է տուն, և ես այսօր երեկոյան սպասում եմ լիարժեք զեկույցի Ժնևում բանակցությունների ընթացքի և գործընկերների հիմնական շեշտադրումների վերաբերյալ»,- գրել է նա։
Զելենսկու խոսքով՝ զեկույցներից հետո կորոշվի Կիևի հետագա քայլերի հարցը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի իր գործողությունները համակարգել եվրոպական երկրների և այլ գործընկերների հետ։
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ժնևում Կիևը և Վաշինգտոնը քննարկել են Թրամփի խաղաղության ծրագիրը և ճշգրտել Կիևի համար անհարմար կետերը։ Մասնավորապես.
Կիևին հաջողվել է Վաշինգտոնի հետ համաձայնեցնել դիրքորոշումները Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի հարցի շուրջ (նախորդ լուրերը ենթադրում էին ԶՈւ-ի կտրուկ կրճատում մինչև 40%)։
Համաձայնեցվել են նաև դիրքորոշումները Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վերահսկողության հարցի շուրջ։