Քաղաքացիակենտրոն լրատվություն
UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը 150 հազար դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել հայ մարտիկ Արման Ծառուկյանին՝ Դեն Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Նվերը դարձել է Չիմաևի գնահատանքի նշանը՝ Արման Ծառուկյանի տպավորիչ ելույթի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Նոր Զելանդիայից մրցակցին՝ Դեն Հուկերին։