Ինչո՞ւ է վերադարձել Առաջին համաշխարհայինի հիվանդությունը. Ուկրաինայում զինվորները վարակվում են մահացու «գազային գանգրենայով»․ Telegraph

Ուկրաինական ճակատում բժիշկները բախվել են մի հիվանդության հետ, որը Եվրոպան չէր տեսել Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր։ Գազային գանգրենան՝ հազվագյուտ, գրեթե մոռացված հիվանդությունը, կրկին «դուրս է եկել անցյալից»։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով ուկրաինացի բժիշկներին։


Վարակի բռնկման հիմնական պատճառը, ըստ բժիշկների, վիրավորների դժվարացած և ուշացած տարհանումն է անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։


Զինվորները ժամերով, երբեմն էլ օրերով մնում են առանց պատշաճ օգնության. այս ժամանակը բավական է, որպեսզի մաշկի տակ սկսի զարգանալ մահացու վարակը։


Գազային գանգրենան առաջանում է Clostridium բակտերիաներից, որոնք բազմանում են անօդ քիչ պարունակող վայրերում


Հաշված ժամերի ընթացքում դրանք ոչնչացնում են մկանային հյուսվածքները՝ մաշկի տակ արտազատելով գազի պղպջակներ։ Միջամտության բացակայության դեպքում մահացությունը հասնում է 100%-ի։ Միակ փրկությունը վարակված հյուսվածքների անհապաղ ամպուտացիան կամ հեռացումն է։