Զելենսկու հարցազրույցի ժամանակ էլեկտրաէներգիան երկու անգամ անջատվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգի՝ Կիևի Մարիինյան պալատում հարցազրույցի ժամանակ էլեկտրաէներգիան երկու անգամ անջատվել է, հաղորդում է Новини України-ն։


Զրույցը սկսվել է հենց այն պահից, երբ էլեկտրաէներգիան հանկարծակի անջատվել է։ Լրագրողն արձագանքել է  «Օ՜, Աստված իմ, էլեկտրաէներգիան անջատվե՞ց» բառերով, որից հետո լույսերն արագորեն վերականգնվել են։


Այնուհետև էլեկտրաէներգիան անջատվել է երկրորդ անգամ։ Զելենսկին ժպիտով նշել է. «Տեսեք, կյանք է» և առաջարկել է զրույցը շարունակել առանց թարգմանչական սարքերի, որոնք առանց էլեկտրաէներգիայի չէին աշխատում։