Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը գտնվում է Փարիզի «Սանտե» բանտում, հրաժարվում է ուտել բանտային կերակուրը՝ սնվելով բացառապես յոգուրտներով։ Այս մասին հայտնել է Point պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի մերձավորներին։
«Գիտակցելով իր նկատմամբ բազմաթիվ բանտախցի ընկերների թշնամական վերաբերմունքը, նա հրաժարվում է դիպչել ցանկացած կերակուրի, որը բերում են իր խուց։ Վախենալով, որ ինչ-որ մեկը կարող էր թքել կամ ավելի վատ բան անել իր կերակուրի հետ... Հոկտեմբերի 21-ին իր բանտարկվելու պահից Նիկոլա Սարկոզին սնվում է բացառապես յոգուրտներով»,— ասվում է հոդվածում։
Ըստ պարբերականի՝ Ֆրանսիայի նախկին նախագահը մերժում է բանտային սննդի միակ այլընտրանքը՝ ինքնուրույն սնունդ գնելն ու պատրաստելը, քանի որ բացարձակապես չգիտի, թե ինչպես դա անել։
«Նա չգիտի նույնիսկ ձու եփել, և սկզբունքորեն չի էլ անում դա»,— ասել է բանտարկված նախկին նախագահի մերձավորներից մեկը
Նախկին նախագահին կցվել են երկու զինված ոստիկաններ, ովքեր ապահովում են նրա շուրջօրյա պահպանությունը։