Դպրոցականներից մինչև թոշակառուներ. Լեհաստանը մեկնարկում է պատմության մեջ ամենամեծ ռազմական պատրաստության ծրագիրը

Լեհաստանում անցկացվելիք ընդհանուր ռազմական պատրաստությունը կներառի քաղաքացիների լայն շրջանակ, այդ թվում՝ դպրոցականներին և թոշակառուներին։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։



«Պատրաստությունը կվերաբերի ինչպես դպրոցներում գտնվող ամենաերիտասարդ քաղաքացիներին, այնպես էլ աշխատող քաղաքացիներին, ինչպես նաև թոշակառուներին, ովքեր կկարողանան օգտվել պատրաստությունից և ուսուցումից»,- ասել է նա



Քաղաքացիների պիլոտային պատրաստությունը կսկսվի նոյեմբերի 22-ին։ Լեհաստանի իշխանությունները ակնկալում են ներգրավել ավելի քան 10,000 քաղաքացու։ 



Նոյեմբերի 6-ին Կոսինյակ-Կամիշը հայտնել էր, որ նոյեմբերին Լեհաստանում կմեկնարկի ընդհանուր ռազմական պատրաստության՝ երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագիրը։



Մինչև 2025 թվականի վերջը ուսուցումը պետք է անցնի 20,000 մարդ։ 2026 թվականին այդ թիվը կավելանա՝ հասնելով 400,000 մարդու, ներառյալ պահեստազորայինների համար նախատեսված ծրագրով սովորողները։