«Իրավաբանորեն անհնար է». ԵՄ-ն բացատրում է, թե ինչու չի կարող ՌԴ քաղաքացիներին զրկել Շենգենյան վիզաներից

Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարող ընդհանուր արգելք սահմանել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաներ տրամադրելու համար, քանի որ դա մտնում է անդամ պետությունների իրավասության մեջ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։


«Եվրոպական հանձնաժողովը չի կարող ընդհանուր արգելք սահմանել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաներ տրամադրելու համար, դա անդամ պետությունների իրավասությունն է»,- ասել է նա։


Այն, ինչ կարող է անել Հանձնաժողովը, դա որոշակի վիզաների համար բարենպաստ կամ անբարենպաստ կանոններ ընդունելն է։ Այս կանոնները, ըստ Լամմերտի, կիրառվում են Շենգենյան խորհրդակցությունների կողմից՝ միշտ հաշվի առնելով միգրացիոն և անվտանգության ռիսկերը յուրաքանչյուր երկրի համար։