Լուվրը վտանգվա՞ծ է․ Ֆրանսիայի հաշվիչ պալատը բարձրացրել է վերանորոգման արժեքը

Ֆրանսիայի հաշվիչ պալատը վերանայել է Լուվրի վերակառուցման նախագծի արժեքը։ Ընդհանուր վերանորոգման արժեքը $700–800 միլիոն եվրոյից բարձրացվել է մինչև $1,15 միլիարդ եվրո, որից մոտ $481 միլիոն եվրո Փարիզը մտադիր է ծախսել առաջիկա տասը տարիների ընթացքում։


Զեկույցում նշվում է, որ թանգարանում ներդրումների տեմպերի զգալի դանդաղում է տեղի ունեցել՝ ենթակառուցվածքների «արագացված վատթարացման» ֆոնին։ Վերջին տարիներին այս գործընթացն ավելի է արագացել այցելությունների բարձր մակարդակի պատճառով։


Հատուկ ուշադրություն է դարձվել հոկտեմբերի 19-ին Լուվրից ազգային թանկարժեք իրերի գողությանը։ Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիչին այդ իրադարձությունն անվանել է «ապշեցուցիչ տագնապի ազդանշան», որը վկայում է թանգարանի անվտանգության ոլորտում ներդրումների կրիտիկական պակասի մասին։


Լուվրի ղեկավարությունն իր պատասխանում հայտարարել է, որ ընդունում է Հաշվիչ պալատի առաջարկությունների մեծ մասը, սակայն կարծում է, որ զեկույցը սխալ է մեկնաբանում իրենց որոշ գործողությունները, հատկապես անվտանգության բնագավառում։


Թանգարանի ղեկավարությունն ընդգծել է, որ իրենց գործունեության գնահատումը պետք է հիմնվի երկարաժամկետ հեռանկարի վրա՝ հաշվի առնելով աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի մասշտաբներն ու առանձնահատկությունները։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին չարագործները ներխուժել էին Ապոլլոնի պատկերասրահ և մի քանի րոպեի ընթացքում դուրս էին բերել ինը պատմական թանկարժեք զարդ։


Նրանք մուտք էին շինարարական համազգեստով՝ շրջանցելով ազդանշանային համակարգը և անվտանգության աշխատակիցներին։ Գողացված զարդերի նախնական արժեքը կազմում է $88 միլիոն եվրո։


Անհետացել են կայսրուհի Մարիա-Լուիզայի հավաքածուից զարդեր, թագուհի Մարիա-Ամալիայի և հոլանդական թագուհի Հորտենզիա դե Բոհարնեի հավաքածուներից երեք ոսկերչական զարդ, ինչպես նաև կայսրուհի Եվգենիայի հավաքածուից չորս առարկա։


Ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի. մեկին՝ Ռուասի-Շառլ դը Գոլի օդանավակայանում Ալժիր մեկնելու փորձի ժամանակ, երկրորդին՝ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում, երրորդին՝ ֆրանսիական մայրաքաղաքի թաղամասերից մեկում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «կազմակերպված գողության» և «հանցավոր համաձայնության» համար։