Ո՞վ է առաջատարը, և ո՞վ է հետ մնում․ Politico-ն գնահատել է Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրների ջանքերը

Politico պարբերականը կազմել է Եվրամիությանն անդամակցելու երկրների ջանքերի գնահատականների սեփական վարկանիշը: Ցուցակը հրապարակվել է եվրոպական դաշինքի պաշտոնյաների և դիվանագետների մեկնաբանությունների հիման վրա:


Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի իշխանությունների ջանքերը փորձագետները գնահատել են չորս միավոր․ «տեղական կառավարությունը դեռ շատ բան ունի ձգտելու այս հարցում։ Պարբերականը Չեռնոգորիան անվանել է եվրոպական դաշինքի անդամ բոլոր թեկնածուների շրջանում առավել առաջընթաց գրանցած երկիրը։


Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին ամենաքիչ ջանքերն այժմ, փորձագետների գնահատմամբ, ձեռնարկում Է Վրաստանը։ Նա համապատասխան քննություն չէր հանձնի, եթե դաշինքին անդամակցելու հարցը հիմա լուծվեր։