Հռոմում փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը, բանվորներից մեկը մնացել է փլատակներում

Հռոմի կենտրոնում փլուզվել է վերակառուցվող Կոնտի աշտարակի մի մասը։ Փլվածքի տակ է հայտնվել 64-ամյա բանվորը, նա գանգուղեղի վնասվածք է ստացել։ Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է «Corriere della Sera»-ն:


Եվս չորս բանվոր, որոնք փլուզման ժամանակ վերին հարկերում են եղել, փրկվել են, բայց նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:


Առաջին փլուզումից հետո տեղի է ունեցել երկրորդը՝ հենց այն պահին, երբ հրշեջները փորձել են փլատակներից դուրս բերել բանվորին։ Նրանք չեն տուժել։