Եվրամիությունը (ԵՄ) չունի հստակ պատասխան ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման օրինականության հարցին։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։
«Կարո՞ղ է արդյոք դա [ռուսական ակտիվների բռնագրավումը] օրինական լինել։ Դա շատ լավ հարց է, և դրան հստակ պատասխաններ չկան։ Եթե դուք այն հարցնեք իրավաբաններին, նրանք տարբեր և անհասկանալի պատասխաններ կտան»,- նշել է բելգիացի վարչապետը։
Ավելի վաղ Դե Վևերը հայտարարել էր, որ սառեցված ակտիվների բռնագրավման կարևոր պայման է ԵՄ անդամ պետությունների կողմից դրանց անհապաղ փոխհատուցման երաշխիքը Ռուսաստանին, եթե այն «երբևէ վերականգնի այդ միջոցների նկատմամբ օրինական սեփականության իրավունքը»։
Հոկտեմբերի 23-ին Politico ամսագիրը հայտնել էր, որ Բելգիայի վարչապետը «անդրդվելի դիրքորոշում է զբաղեցրել» և «խափանել գործարքը»՝ կապված Ուկրաինային օգնելու նպատակով ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հետ։
Նշվել էր, որ երկրի դիրքորոշումը «փակուղի է մտցրել» այն ծրագրերը, որոնց վրա արևմտյան պաշտոնյաներն «աշխատել էին ամիսներ շարունակ»։