ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ
Ռյուտեն ճնշում են գործադրում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի վրա՝ Հռոմին
համոզելու մասնակցել Prioritized Ukraine Requirements List (PURL) նախաձեռնությանը,
որը նախատեսում է Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինությունների գնումների կոլեկտիվ
ֆինանսավորում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է La Stampa թերթը։
Ըստ թերթի տվյալների՝ Իտալիային զենքի գնումներին ներգրավելու հարցում
առավել շատ պնդել է Ռյուտեն՝ հույս ունենալով, որ դա կարող է խթանել Կիևի համար զենքի
գնումը և ամրապնդել ՆԱՏՕ-ն։ Նշվում է, որ նմանատիպ զրույցներ Մելոնիի հետ ունեցել են
նաև Թրամփը և Զելենսկին ։
Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ Իտալիայի վարչապետը այս փուլում
մերժել է PURL-ին Հռոմի հնարավոր մասնակցության գաղափարը։
La Stampa-ն ընդգծում է, որ Մելոնին զգուշություն է պահպանում
PURL-ին Իտալիայի միանալու հարցում՝ ընդդիմադիրների և դաշնակիցների կողմից հնարավոր
դժգոհության պատճառով, քանի որ միջոցները կհատկացվեն այլ երկրների համար զենքի
գնմանը՝ Իտալիայի կարիքները ֆինանսավորելու փոխարեն։