«Միայն հրադադարից հետո». Մեծ Բրիտանիան ավելի քան $134 մլն կծախսի Ուկրաինա զորքեր ուղարկելու համար

Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա, սակայն միայն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։


Քաղաքական գործչի պնդմամբ, որը մեջբերում է Sky News-ը, Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արդեն վերանայում է իր բանակի պատրաստվածության մակարդակը։ Հիլին նաև հայտարարել է, որ կարագացնի միլիոնավոր ֆունտ ստերլինգի հատկացումը «Ուկրաինայում ցանկացած հնարավոր տեղակայման նախապատրաստմանը»։


Ճշտվում է, որ Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման դեպքում Մեծ Բրիտանիան ավելի քան 134 միլիոն դոլար կծախսի Ուկրաինա իր զորքերն ուղարկելու համար։


Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ չի ընդունում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորակազմի հայտնվելը, քանի որ դա հղի է հակամարտության անվերահսկելի էսկալացիայով իր անկանխատեսելի հետևանքներով։