Եվրոպական Միության սպառման մեջ ռուսական գազի բաժինը 2025 թվականի հոկտեմբերին նվազել է մինչև մոտավորապես 13%՝ 2022 թվականի 45%-ից։ Այս մասին Լյուքսեմբուրգում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը ԵՄ էներգետիկայի նախարարների նիստի նախօրեին։
Եվրահանձնաժողովը առաջարկում է 2026 թվականի սկզբից արգելել ռուսական
գազի մատակարարման նոր պայմանագրերի կնքումը, միաժամանակ գործող կարճաժամկետ համաձայնագրերը
ուժի մեջ կմնան մինչև 2026 թվականի հունիսի կեսերը, իսկ երկարաժամկետները՝ մինչև
2027 թվականի հունվարի 1-ը։ Բացի դրանից, առաջարկը նախատեսում է 2026 թվականից սկսած
լիովին արգելել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը Եվրամիություն։
«Երբ
սկսվեց (ռուս-ուկրաինական) պատերազմը, մենք մեր գազի 45%-ը ստանում էինք
Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է զգալիորեն կրճատել այդ ցուցանիշը։ Այնպես
ո, այսօր ունենք 13%, գուցե նույնիսկ մի փոքր պակաս։ Դա, ինչպես նախկինում,
չափազանց շատ է, և մենք պետք է ամբողջությամբ ազատվենք դրանից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային
գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը հունվար-սեպտեմբերին Չինաստան է մատակարարել
4,99 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (LNG), ինչը 16,6%-ով պակաս է 2024 թվականի
նույն ժամանակահատվածի համեմատ։