Ուկրաինան պետք է պաշտպանվի և պատասխանի. Զելենսկին՝ էներգետիկ, գազային և ջրային համակարգերի վրա հարձակումների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իր էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներից հետո Ուկրաինան պետք է պատասխան տա։ Նա նշել է, որ ՌԴ-ն ուժեր էր կուտակում և սպասում էր անձրևի ու մառախուղի, քանի որ այդ եղանակը խանգարում է հակաօդային պաշտպանությանը։


«Մեր խնդիրը հարվածներից հետո՝ թշնամուն պատասխանելն է։ Մեր խնդիրն է, նախևառաջ, պաշտպանել ինքներս մեզ»,- ասել է Զելենսկին։


Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայում կա 203 առանցքային օբյեկտ, որոնք պետք է պաշտպանել ռուսական հարձակումներից հակաօդային պաշտպանության համակարգերով։ Դրանք ներառում են էներգետիկ և գազային համակարգեր, ջրամատակարարում և այլն։