Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 187 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:


 

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:


 

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Նա չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ:  Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը: