Եվրախորհրդարանը կոչ է անում խփել եվրոպական օդային տարածքում հայտնվող ռուսական ինքնաթիռները


 

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ երկրներին կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները իրենց օդային տարածքում։


Սեպտեմբերին Լեհաստանը և Էստոնիան մեղադրել են Ռուսաստանին «օդային տարածքը խախտելու» մեջ։


«(Եվրոպական խորհրդարանը) խրախուսում է ցանկացած նախաձեռնություն, որը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին թույլ է տալիս համակարգված, միասնական և համաչափ գործողություններ ձեռնարկել իրենց օդային տարածքի բոլոր խախտումների դեմ՝ ներառյալ օդային սպառնալիքների ոչնչացումը, խստորեն դատապարտում է Ռուսաստանի անխոհեմ և էսկալացնող գործողությունները՝ ուղղված ԵՄ անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքը խախտելուն, ինչպես նաև Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտները ԱԹՍ-ների կանխամտածված ներխուժմանը»,- ասվում է բանաձևում:


Բացի դրանից, եվրախորհրդարանականները կոչ են անում ԵՄ երկրներին օգտագործել բոլոր սառեցված ռուսական ակտիվները որպես հիմք Ուկրաինային վարկեր տրամադրելու համար, ինչպես նաև «միասնականացնել» հակառուսական պատժամիջոցները և համանման միջոցներ սահմանել Բելառուսի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ։