Դեսպան Մկրտչյանն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։


Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։


Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։