Կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել․ ԱՀ կառավարություն
ԱՀ կառավարությունը հայտնում է․

Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ 
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: