Գերմանիայի երկնքում հայտնաբերված անօդաչուները չեն կրել սպառազինություն, եղել են հետախուզական, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ARD-ին տված հարցազրույցում։
«Նախևառաջ
կարող եմ հանգստացնել բնակչությանը. մենք չենք ունեցել որևէ միջադեպ կամ
գործողություն սպառազինված անօդաչուի օգտագործմամբ,- հայտարարել է Մերցը:- Դրանք
լրտեսության փորձեր են, դրանք նաև բնակչությանը վախեցնելու փորձեր են: Մենք
գիտենք, որ այս հարցում ինչ-որ բան պետք է անել, և մենք դա կանենք: Սակայն մենք դա
կանենք զգուշորեն և հեռատեսորեն, բայց միաժամանակ շատ հետևողականորեն»:
Գերմանիայի կանցլերը
նշել է, որ վերջին օրերին Մյունխենի օդանավակայանում հայտնված դրոնների ծագումը
դեռևս պարզված չէ։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, անկախ նրանից, թե ով է կանգնած այդ
թռիչքների հետևում, դրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում Գերմանիայի
անվտանգության համար։