Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, որն այն ընդունել է, հայտնում է Le Figaro թերթը։


Հիշեցնենք, որ վերջինս վարչապետ էր նշանակվել 27 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին։ Le Figaro-ն գրում է, որ սա երկրի պատմության մեջ վարչապետի ամենակարճ ժամկետն է։ 


Նշենք, որ Ֆրանսիայում կառավարության վերադասավորումները տեղի են ունենում երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։