Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը
Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն ավիաչվերթների արգելքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։ 

«Երբ տեղեկություններ հայտնվեցին ռազմական գործողությունների մեկնարկի մասին, մենք սահմանեցինք թռիչքների արգելք։ Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքների իրականացումը թույլատրվել է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ 

Երեքշաբթի Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելել էր թռիչքներն Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։