Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։

Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- գրել է նա։