Ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործելու, քանի դեռ նրանց ԼՂ-ում ոչինչ չի սպառնում. Պետդումայի կոմիտեի ղեկավար
Ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործելու, քանի դեռ նրանց Լեռնային Ղարաբաղում ոչինչ չի սպառնում: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Քանի դեռ խաղաղապահներին բացարձակապես ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք օգտագործելու»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե արդյոք խաղաղապահները ռազմական գործողությունների մանդատ ունե՞ն։