Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաքում գտնվող թիրախներին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է «Doha News»-ը։
Հրապարակման համաձայն՝ հարված է հասցվել կազմակերպության բանակցային թիմին։
Շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկի շուրջ բանակցությունների ժամանակ մի շարք պայթյուններ են որոտացել։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարությանը հարվածելու փաստը, սակայն չի նշել հարձակման վայրը։