Զբոսաշրջային բում Հայաստանում. էկոնոմիկայի նախարարը վիճակագրություն է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում անդրադարձել է զբոսաշրջության այս տարվա ցուցանիշներին.


 

«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես`



  • 2024 թ. օգոստոս` 300919 զբոսաշրջիկ,
  • 2025 թ. օգոստոս` 334396 զբոսաշրջիկ։
 


Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%:


 

Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»,- գրել է նախարարը։