Մեծ Բրիտանիան նոր ԱԳ նախարար ունի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը, իսկ նրա տեղը կզբաղեցնի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը։ 


Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։ «Իվետ Քուփերը կդառնա արտաքին գործերի նոր նախարար, իսկ Շաբանա Մահմուդը՝ ներքին գործերի նախարար», - ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում։