Հայաստան-Պորտուգալիա խաղին Արևելյան տրիբունան եռագույն է լինելու

Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Արևելյան տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:


Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն: