Ռուսաստանը «բազմիցս մեկնաբանել է Հայաստանում Եվրամիության կիսառազմական ներկայության առճակատման բնույթը»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սրա ապացույցները ակնհայտ են: Այս առաքելության
հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական խնդիրները գնալով ավելի ակնհայտ են
դառնում։ Առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի երկրները, ամեն ինչ ավելի պարզ
դարձավ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ից պետք չէ «ոչինչ սպասել, բացի
ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական
մրցակցության ասպարեզի վերածելուց»։
«Մենք վստահ ենք, որ այսօր Հարավային Կովկասի
առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային
պետությունների հավաքական ջանքերի հիման վրա՝ առանց դրսի միջամտության»,- հավելել
է Զախարովան։