Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ Դևիդին, որում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:
Դիտարկմանը՝ 193
երկիր ճանաչել է Հոլոքոստը, աշխարհի բոլոր երկրները, իսկ որոշ երկրներում այն ժխտելու
համար կարելի էր ազատազրկվել՝ շատ երկրներում մեկ կամ հինգ
տարով: Իսկ այն երկրների շարքում, որոնք ճանաչել են հայերի, ասորիների և հույների
ցեղասպանությունը, ակնկալվում էր տեսնել Իսրայելին: Իսրայելի վարչապետ
Նեթանյահուին ուղղված հարցին, թե ինչու մինչև հիմա չեք ճանաչել թուրքերի
կողմից այդ համայնքների դեմ կատարված ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է.
«Կարծում եմ՝ ճանաչել են: Կարծես Կնեսետը բանաձև է ընդունել
այդ կապակցությամբ»:
Հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել
Ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր դա արեցի: Ահա»: