Այսօր Կառավարության շենքի մոտից Ոստիկանություն բերման ենթարկված 57 քաղաքացիները արդեն ազատ են արձակվել։ Նրանց նկատմամաբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն։ Նրանք կտուգանվեն։ Այս մասին Civic.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվականից։
Հիշեցնենք, որ առավոտյան Կառավարության շենքի դիմացից Ոստիկանություն էր տարվել 57 ցուցարար, ովքեր ակցիա էին իրականացնում Կառավարության առջև՝ փորձելով թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության շենք։