Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. Փաշինյանը կրկին ԱԺ-ից տեսանյութ է հրապարակել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ տեղադրել:


Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովից, որտեղ քննարկվում է Կառավարության՝ 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը, կրկին տեսանյութ էր հրապարակել, տեղեկացնելով, որ ընդդիմությունը խորհրդարանում չէ, ապա կարծիք էր հայտնել, թե ընդդիմադիրները եկել են միայն քվեարկությունների մասնակցելու, որպեսզի պարգևավճարից չզրկվեն: