Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը վարչապետի պատվիրակության կազմում մեկնել էր ԱՄՆ, լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ:
«Վաշինգտոնյան իրադարձություններին նախորդած և հաջորդած ժամանակաշրջանի մասին դեռ առիթ կլինի խոսելու։ Կգնահատվեն այն մարդիկ, ում հետևողական աշխատանքը, ջանքն ու եռանդն ամբողջացավ բոլորիս համար սպասված արդյունքում։ Վստահաբար այս շարքում արժանի տեղ ունեն ԱԳՆ-ի իմ շատ գործընկերները։
Այս նկարով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկին դեսպան։
Լուսանկարը՝ վարչապետ Փաշինյանի՝ Fox News-ի հարցազրույցի ընթացքում»,- գրել է Բաղդասարյանը: