Հաղթանակի կամրջից 36-ամյա կինը փորձել է ցած նետվել

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1․40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում է նետվել կամրջից։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։


Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։