Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունըից հայտնում են, որ Գյումրու ավագանու արտահերթ նիստում համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը չընդունվեց:
«Քաղաքացիական պայմանագիր»խմբակցությունը դեմ արտահայտվեց նախագծին` այն համարելով բավական թույլ։
Սա այն ամենակարևոր փաստաթուղթն է, որով քաղաքի ղեկավարումն իրականացվելու է առաջիկա 5 տարում։ Զարգացման ծրագրում պարտադիր է ընդգրկել քաղաքի առաջնահերթությունները, քաղաքացիների հնարավոր բոլոր շերտերին, խնդիրներն ու լուծման տարբերակները, որոնք բացակայում էին այսօր ներկայացված ծրագրում։
Հաշվի առնելով հնչած դիտարկումները, համայնքի ղեկավարը ստիպված էր հարցը օրակարգից հանել` լրամշակելու համար:
Ավագանու խմբակցությունները 10-օրյա ժամկետում հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնել` Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրը ավելի չափելի, շոշափելի և իրատեսական դարձնելու համար։