Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել

Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/:

Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx:


Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: