Ես հիացած եմ Ջենիֆեր Լոպեսով, բայց ավելի շատ՝ Երևանով, Հայաստանով ու հայերով. վրաց դերասան և բլոգեր

Օգոստոսի 3-ին Երևանում կայացած համաշխարհային աստղ Ջենիֆր Լոպեսի մենահամերգը Հայաստան էր բերել մեծ թվով զբոսաշրջիկների: Նրանց գերակշիռ մասը ժամանել էր Վրաստանից և բացի համերգը վայելելուց, նրանք շրջել են Հայաստանով ու Երևանով, իսկ մի մասը՝ կիսվել տպավորությունների մասին:


Վրացի հայտնի բլոգեր, ճանապարհորդ, դերասան և հաղորդավար Գուրամ Շերոզիան սոցցանցերի իր էջերում հիացական գրառումներ է կատարել, հրապարակել լուսանկարներ Կասկադից և Գառնու տաճար այցելությունից:


«Ես հիացած եմ Ջենիֆեր Լոպեսով և մինչև հիմա շոկի մեջ եմ:


Բայց առավել ուրախ եմ, որ այսքան վրացիների Երևանում ես դեռ չէի տեսել: 


Հիմա, երբ հետևում են Ջեյ Լոյի մասին տպավորությունները, արդեն տեսանելի ու ցայտուն են, թե ինչքան գեղեցիկ, կենդանի ու ժամանակակից քաղաք է Երևանը, ինչքան հյուրասեր ու բարի մարդիկ են այստեղ ապրում, ինչքան բարձր է սպասարկման ոլորտն այստեղ, որքան հիասքանչ ուտեստներ են պատրաստվում ու մատուցվում, որքան օրիգինալ ու բարձրաճաշակ ռեստորանների միջև կարող ես ընտրել:


Հիասքանչ են Կասկադը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, հին ու նոր երևանը, Գառնին, Զվարթնոցը, Գեղարդը, Էջմիածինն ու շատ այլ վայրեր:


Հիմա, կարծում եմ, հասկանում եք, թե ինչու եմ ես այդքան հաճախ վազում այստեղ: Մենք էսկուրսիայի էինք ուղևորվել 20 հոգով ու բոլոր 20-ն էլ կրկին վերադարձել են Հայաստան:


Հիանալի ժամանակ անցկացրեցինք, շնորհակալ եմ»,- գրառումներից մեկում գրել է նա:


Նրա էջերում նաև Ջեյ Լոյի համերգից բազմաթիվ կտորներ կան՝ լի համերգի մասին հիացական մեկնաբանություններով: