Կյանքից հեռացել է ռոք երգիչ Օզի Օսբորնը

Heavy metal-ի աստղ Օզի Օսբորնը կյանքից հեռացել է Black Sabbath խմբի իր գործընկերների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար մեծ հրաժեշտի համերգից ընդամենը մի քանի շաբաթ անց:


Sky News-ը փոխանցել է նրա ընտանիքի հայտարարությունը.  «Այնպիսի տխրությամբ, որը պարզ բառերով հնարավոր չէ փոխանցել, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան: Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»։ 


Ավելի քիչ, քան երեք շաբաթ առաջ, նրա հայրենի Բիրմինգեմ քաղաքի Villa Park մարզադաշտի բեմում գահից ելույթ ունենալիս, Օսբորնը երկրպագուներին ասել էր. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ եմ զգում. սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզ»: 


 Դա համերգ էր, որտեղ 76-ամյա երաժշտի «վերջին խոնարհման» համար ելույթ ունեցան նրա սիրելի խմբերից մի քանիսը, այդ թվում ՝ Metallica-ն և Guns N' Roses-ը: