Ներքին գործերի նախարարի հրամաններով՝ ՆԳՆ ոստիկանության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։
Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բախոյանը ազատվել է պաշտոնից։
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը, որը, մեկ այլ հրամանով, ազատվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից։
Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Պալյանը նշանակվել է ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից։