«Սպորտային հնարքներ» կիրառելու ընթացքում պարանոցից գողացել են ոսկյա շղթան ու խաչը․ արտառոց գողություն Երևանում

Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 26-ամյա Արման Պ․-ն և հայտնել, որ ժամը 00։30-ի սահմաններում գտնվել է Մաշտոցի պողոտա 25 հասցեում, որտեղ ծանոթացել է երկու երիտասարդի հետ, որոնցից մեկի հետ զրույցի ընթացքում սկսել է կիրառել սպորտային հնարքներ, որի ժամանակ վերջինս, օգտվելով իր անուշադրությունից, պարանոցից գողացել է ոսկյա շղթան և ոսկյա խաչը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: