Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու համար Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ

«Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սնսելու թույլտվություն ստանալու հարցով Գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։


Նա ասաց, թե դեռ Գլխավոր դատախազից համապատասխան գրությունը չի ստացել, բայց սպասում են։


Պատասխանելով հարցին, թե Արթուր Սարգսյանը կզրկվի՞ պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Սիմոնյանն ասաց. «Չեմ կարող ասել, մինչև չլինի չեմ կարող ասել»։